Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս.Վ. Վերշինինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա.Ա.Թաթոյանին:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը մտքերի մանրակրկիտ փոխանակություն են անցկացրել մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քննարկել միջազգային և տարածաշրջանային մասնագիտացված հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: