Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․
«Դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև:
Արտաքին գործերի նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ հայտարարության կատարման հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային օրակարգի վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ: