Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Միևնույն ժամանակ, Բրիտանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ դեռ տվյալներ չկան, որ կորոնավիրուսի նոր մուտացիան առաջացնում է հիվանդության ավելի ծանր ձևեր կամ ունի մահացության ավելի բարձր ցուցանիշ:
Բրիտանացի գիտնականների հայտնաբերած կորոնավիրուսի նոր տարբերակ ավելի արագ է տարածվում, հայտարարել է Միացյալ Թագավորության Առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը:
Շաբաթ օրը Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին հաստատել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան տարածվում է «անհավատալիորեն արագ», և քաղաքացիներից պահանջում է էլ ավելի զգույշ լինել և լուրջ միջոցներ ձեռնարկել։
ԱՀԿ-ից հայտնել են, որ նրանք սերտ կապի մեջ են Լոնդոնի հետ․ «Մենք անդամ պետություններին և հասարակությանը կտեղեկացնենք, երբ ավելին իմանանք այս տեսակի վիրուսի բնութագրերի և հետևանքների մասին», – ասել են ԱՀԿ-ից։