– Ըստ կտակի ժառանգությունն ընդունվում է օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում նոտարական գրասենյակ դիմում ներկայացնելու միջոցով: Այսինքն` ըստ կտակի ժառանգությունը չի կարող ընդունվել փաստացի տիրապետման հիմքով, քանի որ եթե նշված կարգով և վեցամսյա ժամկետում ժառանգը միջոցներ չի ձեռնարկում ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար, ապա ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի: Նման դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով 01.07.2011 թվականի որոշմամբ:
Մալաթիա տարածքի նոտար
Աննա Թովմասյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net