Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին

ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․

«Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին:

Բանաձևում, մասնավորապես, նշված է, որ հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության Նախագահին և Կառավարությանն է դիմում կոչով՝ առ այն, որ

Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
Ֆրանսիան պահանջի միջազգային հետաքննություն իրականացնել

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկիզբ առած զինված հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել