ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից այսօր` 2013 թվականի ապրիլի 16-ին, Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Հիշեցնենք, որ նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով: Այս մասին հայտնում են Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի «Սիրունյան իրավաբանական գրասենյակից»:
Տեղեկացնենք, որ Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածը սահմանում է հանցակիցների տեսակները:
Աղբյուրը` Իրավաբան.net