Ամփոփելով 2012-2013 թվականների վերապատրաստման արդյունքները՝ ՀՀ փաստաբանական դպրոցը հրավիրում է վերապատրաստման պարտադիր 24 ժամը լրացրած փաստաբաններին՝ վերցնելու իրենց վկայագրերը, ինչպես նաև ծանոթանալու 2013թ․ վերապատրաստման դասընթացներին։
Փաստաբանները, ովքեր չեն լրացրել վերապատրաստման պարտադիր ժամերը, նույնպես պետք է ծանոթանան նոր դասընթացներին։ Նախընտրելի թեմաների և վերապատրաստման ժամանակահատվածի վերաբերյալ անհրաժեշտ է պայմանավորվել ՀՀ փաստաբանական դպրոցի վերապատրաստման հարցերով համակարգողի հետ՝ նոր վերապատրաստման տարին առավել արդյունավետ ու կանոնակարգված դարձնելու նպատակով։
ՀՀ փաստաբանական դպրոցի փոխանցմամբ` 2013-2014 թվականներին մարզերում նույնպես կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ։
Աղբյուրը` Իրավաբան.net