Հարվածե՞լ է շիրմաքարին

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վարդան Ե.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլ ամսվա սկզբներին գնացել է Վարդենիսի գերեզմանատուն և դիտավորությամբ մետաղյա ձողով հարվածել Գ. Էլոյանի շիրմաքարին` պատճառելով 238.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, մի քանի անգամ գնացել է Բաբկեն Է.-ին պատկանող հողամաս, ոչնչացրել հողամասում ցանված բույսերը` պատճառելով շուրջ 632.950 ՀՀ դրամի նյութական վնաս:

Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի` դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել