Google-ը և նրա կողմից մատուցվող ծառայությունների աշխատանքը խափանվել է։ Մասնավորապես, խնդիրներ են առաջացել Youtube, Gmail և այլ կորպորատիվ կայքեր մուտք գործելու փորձ կատարելիս: Վերջին տվյալների համաձայն, խնդիրներ են գրանցվել Ռուսաստանում, Գերմանիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում, հայտնում է РИА Новости-ն։
Google-ից օգտվողների 86% -ը ի վիճակի չի եղել մուտք գործել, իսկ մնացածը մասի մոտ դժվարություններ են առաջացել որոնման հետ կապված։