Տագնապալի իրավիճակ էր ստեղծվել Լեռնային Ղարաբաղում․ Դմիտրի Պեսկով

Տագնապալի իրավիճակ էր ստեղծվել Լեռնային Ղարաբաղում, բայց այն արագ վերացվել է, հայտարարել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Նա նշեց, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»:

Պեսկովը պարզաբանել է, որ անհապաղ կապեր են հաստատվել տեղի ունեցածի մանրամասները ճշտելու համար:

«Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել … Իրոք, տագնապալի իրավիճակ կար, բայց այն արագ վերացվեց», -նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել