«Սա խելքի, նորարարության պատերազմ էր»․ կամավոր առաջնագիծ մեկնած Արման Գասպարյանը պատմում է

«Ինչքան էլ գիտեինք, որ օր է գալու՝ սկսի պատերազմը, բայց չէինք սպասում, որ կլինի հենց այդ պահին»,- պատերազմի սկսվելու մասին լուրը հիշում է արցախյան պատերազմին որպես կամավոր մեկնած Արման Գասպարյանը։

Նա նշում է, որ վարչապետի կոչից հետո է մեկնել՝ մինչև մեկ տարվա զորացրվածների շարքում էր։

«Ես Հադրութում եմ ծառայել, գնալուց էլ ես գնում էի հենց Հադրութի համար, որովհետև Հադրութը իմ երկրորդ տունն է եղել, դե չստացվեց գնալ, բայց․․․»,-նշում է Արմանը։ Նա եղել է Կուբաթուլում, Ջաբրայիլում, երկրորդ անգամ գնալիս՝ Սյունիքում։

«Ինձ թվում է 21-րդ դարի ամենամեծ պատերազմն է եղել մարդկության, որովհետև ոչ մի պատերազմում այսքան զարգացած տեխնիկա, քիմիական զենքեր, արգելված զենքեր, անօդաչու չի օգտագործվել։ Սա իսկապես ավելի շատ խելքի, նորարարության պատերազմ էր, լավ մասնագետների ու լավ տեխնիկայի, քան այն պատերազմը, որ եղել է 90-ականներին կամ ապրիլյանին»,-նշում է Արմանը։

Նրա խոսքով, պատերազմի դաշտում գրեթե ոչ մեկին չի ճանաչել, բայց հիմա փորձում է բոլորի հետ կապ պահել։

Պատերազմից հետո Արման Գասպարյանն ավելի լրջացել է։ «Իմ կարգախոսը միշտ այն է եղել, որ ամեն օրս էնպես ապրեմ, ասես դա իմ վերջին օրն է լինելու։ Հասցնեմ ամեն ինչ արած լինեմ։ Էնտեղ էդ ամեն օրը դառնում է ամեն վայրկյան, որովհետև դու ցանկացած վայրկյան կարող ես մեռնել, դառնալ հաշմանդամ կամ ինչ-որ մի վատ բան լինի քո հետ ու դու սկսում ես ամեն ինչ գնահատել էդ վայրկյանին, չես կողմնորոշվում գրկես ընկերոջդ, զանգես տուն՝ ասես ամեն ինչ նորմալ է, դիրքավորվես, քեզ թուլացնես, որ չգժվես, ու էդ ամեն ինչը խառնվում է իրար»,-պատերազմի պահերը վերհիշելով պատմում է Արմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել