Վրաստանի նախագահը «Կովկասյան խաղաղության հարթակ» ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նորընտիր խորհրդարանի առաջին նիստի իր բացման խոսքում նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Կովկասում ստեղծել խաղաղության հարթակ: Նրա խոսքով՝ Կովկասում հաստատված նոր իրավիճակից ելնելով, կարևոր է, որ Վրաստանը վերադարձնի պատմական դերը, որպես Կովկասի շարժիչ և միավորող ուժ:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

«Կարող ենք մտածել Կովկասյան խաղաղության հարթակի գաղափարի մասին, որը կմիավորի կովկասյան երկրներին, արտաքին դերակատարներին և միջազգային կազմակերպություններին: Նման հարթակը կնպաստի համատեղ ենթակառուցվածքների, տնտեսական կամ մշակութային նախագծերի ներկայացմանը և իրականացմանը: Կուժեղացնի այս տարածաշրջանի ներուժը՝ կատարելու տրանսպորտային, կոմունիկացիոն և էներգետիկ հաբի դեր»,- իր խոսքում նշել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ Թբիլիսին պետք է վերադարձնի իր տեղը, որպես կովկասյան ինքնության և կովկասյան հետազոտությունների կենտրոն:

«Եթե մենք դա չիրագործենք, դրա շատ այլ թեկնածուներ արդեն պատրաստ են», — հայտարարել է Զուրաբիշվիլին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել