Վրաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դոլարի նկատմամբ լարին արժեզրկվել է 10,3%-ով: Նշված ժամանակահատվածում լարին արժեզրկվել է նաև եվրոյի նկատմամբ՝ 16.1%-ով:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Բացի այդ, 2020-ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, լարիի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.8%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 3.2%-ով:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 28,1%-ով, ռուսական ռուբլին՝ 14,7%-ով, իսկ հայկական դրամը՝ 1,5%-ով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, 2020 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթն ամրապնդվել է 2,7%-ով: