Էրդողանը խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում անդրադարձել է երեկ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Էրդողանը տարածքային պահանջներ է հնչեցրել Իրանի նկատմամբ:

«Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքս գետի հյուսիսում գտնվող տարածքները Իրանից բռնի անջատելուն: Նա չգիտե՞ր, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (Իրանի նահանգ)»,-նշել է Զարիֆը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել