Ադրբեջանը չեղարկեց ռազմական դրությունը

Այսօր ընթանում է Միլի մեջլիսի հերթական լիագումար նիստը: Խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրին, որով նախատեսվում է ռազմական դրությունը չեղյալ հայտարարել դեկտեմբերի 12-ին՝ 00։00-ից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ռազմական դրություն և պարետային ժամ է հայտարարվել սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը զուգահեռ։ Ալիևի այդ հրամանագրի համաձայն, Բաքվում և մի շարք խոշոր քաղաքներում ու շրջաններում սահմանվել է պարետային ժամ՝ ժամը 21:00-ից 06:00-ը:

Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը դեռևս չի չեղարկվել, փոխարենը կառավարությունը վերացրել է ռազմական դրության շրջանակներում գործող մի շարք սահմանափակումներ։ Մասնավորապես՝ չեղարկվել է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու, հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև՝ Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։ ՀՀ-ում ռազմական դրության չեղարկման վերաբերյալ դեռ որևէ ժամկետ հայտնի չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել