Սպանություն Ռուսաստանի գիշերային ակումբներից մեկում. Մեղադրյալը հայ է

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Պապյանի:

Վերջինիս 15.12.2007թ. ՌԴ Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաքի Կրասնոբրոդսկայա 1 հասցեում գտնվող գիշերային ակումբներից մեկում անձնական անբարեհաճ փոխհարաբերությունների կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ապօրինի կերպով կրած 9մմ տրամաչափի փամփուշտ կրակելու ատրճանակի ձևափոխված ակոսափող ԻԺ-79 տեսակի գազային ատրճանակով առնվազն 6 կրակոց է արձակել ոմն Իգորի ուղղությամբ, ինչի արդյունքում ստացված մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Ա. Պապիկյանը մեղադրվում է միաժամանակ երկու հանցագործությունների կատարման մեջ` սպանություն (104-րդ հոդվածի 1-ին մաս) և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրել(235-րդ հոդված, մաս 1):

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել