Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էմանուել Մակրոնին անվանել է Ֆրանսիայի հիմնական խնդիրը և մաղթել, որ այս երկրի քաղաքացիները հնարավորինս շուտ ազատվեն նրանից, հայտնում է NTV-ն։
Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնի վերջին որոշումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի միջնորդական դերը գործնականում ավարտվել է:
«Ֆրանսիան կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդի իր ողջ վստահությունը: Մակրոնը Ֆրանսիայի փորձանքն է: Ես ուզում եմ, որ նա շուտ ազատվի Մակրոնի բեռից: Հակառակ դեպքում երկիրը չի կարողանա ազատվել «դեղին ժիլետներից», և այնտեղ կարող են հայտնվել նաև կարմիր ժիլետներ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի և Մակրոնի միջև կոնֆլիկտը սրվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, ինչպես նաև Փարիզի արվարձաններում մանկավարժի աղմկահարույց սպանության ֆոնին, որից հետո Մակրոնն ասել է, որ անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից և խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»: