Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․
«3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում տուժած մեր հայրենակիցներին, մեկնում է Հայաստան։
Շնորհակալություն ենք հայտնում Organizzazione Umanitaria Maniverso Onlus-ին, որն իր պահեստը տրամադրել էր ապրանքների հավաքման համար, ինչպես նաև Comunità Lituana del Veneto, la Caritas Vittorio Veneto, Angolo del Riuso Solidale Venezia և այլ կազմակերպությունների, որոնք նույնպես նպաստել են հավաքին՝ տրամադրելով ապրանքներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Համայնքի ակտիվ անդամներին ապրանքների հավաքագրումը իրականացնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով իրենց լուման են ներդրել այս նախաձեռնությունում։
Ականատես եղանք մի հսկայական մարդկային համագործակցության և համախմբվածության, որոնք աներկմտաբար կերտում են անգնահատելի համամարդկային արժեքներ։
Շնորհակալություն բոլորին»։