Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Արտգործնախարարները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշակի հարցերի, քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը։
«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցերի կատարման ընթացքը», – կողմերի հեռախոսազրույցից հետո հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: