Իտալիայի Մալոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։
«Շնորհակալություն, Մալո, համամարդկային արժեքների պաշտպանության այս ակտի և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։։