Շարունակվում են զոհվածների մարմինների որոնումն ու փոխանակումը․ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ

«Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների համակարգմամբ, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է փոխանակել զոհվածների մարմինները»,- լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Անցած օրվա ընթացքում զինադադարը պահպանվել է շփման գծի ողջ երկայնքով։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ` շարունակվում են զոհվածների մարմինների որոնումն ու փոխանակումը», – ասել է Կոնաշենկովը:

Նա ավելացրել է, որ շարունակական փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել