Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից 5 ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում ականի պայթյունի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 28-ին, ժամը 15:20-ին Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենան, նախնական վարկածի համաձայն, բախվել է հակատանկային ականի Ֆիզուլիի շրջանի Աշագի-Սեյիդախմեդլի գյուղում։ Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել», – նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ:

Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.2 («Ագրեսիվ պատերազմ պլանավորում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում») և 116.0.6 («զինված ընդհարումների ժամանակ միջազգային հումանիտար իրավունքի խախտում») հոդվածներով, հետաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել