Կրեմլը պատասխանել է ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացման մասին հայտարարություններին

Կրեմլը սխալ է համարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման մասին տպավորությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ կարևոր է առանձնացնել ռազմական խաղաղապահներ ուժերի և այնտեղ ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքները:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ո՛չ, դա սխալ տպավորություն է», – ասել է Պեսկովը` ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն ընդլայնվում է:

Կրեմլի խոսնակը նշել է նաև խաղաղապահների աշխատանքի և այնտեղ ստեղծված միջգերատեսչական մարդասիրական կենտրոնի աշխատանքի տարբերությունը:

«Մի կողմից, դրանք ամբողջովին տարանջատելու անհրաժեշտություն չկա, բայց և կարիք չկա շփոթել մեր ռազմական խաղաղապահների զուտ առաքելությունը, որոնք հակամարտող կողմերի շփման գծում են գտնվում: Այնտեղ գործող համատեղ մարդասիրական կենտրոնը նոր թափ է հավաքում: Հասկանալի է, որ պատերազմի հետևանքով մեծ քանակությամբ խնդիրներ կան, և հումանիտար կենտրոնը զբաղվում է հենց այդ խնդիրներով, և ամեն ինչ, ինչ կատարվում է, արվում է այդ շրջանակներում», – բացատրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել