Ջորջ Սորոսը ձերբակալվել է և այժմ գտնվում է կալանքի տակ. որոշ լրատվամիջոցներ հերքում են

Ջորջ Սորոսը ձերբակալվել է և այժմ գտնվում է Ֆիլադելֆիայում դաշնային կալանքի տակ: Ըստ վերջերս հաստատված մեղադրական եզրակացության, որը ներկայացվել է Փենսիլվանիայի Արևմտյան շրջանում, Սորոսը կատարել է մի շարք ծանր հանցագործություններ ԱՄՆ ընտրություններից առաջ:

Այս մասին գրում է կանադական Сonservative Beaver-ը։

Մեղադրական եզրակացությունը կենտրոնանում է միայն այն հանցավոր գործունեության վրա, որ Սորոսն ընտրություններից առաջ ենթադրաբար իրականացրել է խարդախություն, ինքնության կեղծում և համակարգիչների վնասում: Այս պնդումներից ոչ մեկը չի ապացուցվել դատարանում, և Սորոսը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սոցիալական մեդիայի որոշ օգտատերեր ենթադրում են, որ Սորոսի ենթադրյալ ձերբակալությունը պայմանավորված է եղել Rebel News-ի թղթակից Քիան Բեքստեի կողմից ներկայումս վարվող հետաքննությամբ: Վերջինիս զեկույցները տարածվել են մինչև Թրամփի նախկին փաստաբան Սիդնի Փաուելի վրա, երբ վերջին մամլո ասուլիսում նա Rebel News-ի ներկայացրած ապացույցները:

Ապացույցները վերաբերվում են Սորոսի կողմից հանրապետականներին ֆինանսավորելուն, ինչն էլ կարող էր դառնալ քրեական հետապնդման պատճառ:

Ամերիկյան Independent-ը և այլ լրատվամիջոցներ հերքում են Սորոսի ձերբակալության մասին լուրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել