ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետների, սարքավորումներ և զենքեր, ինչպես նաև ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի ծառայողական շներ` Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում առաջադրանքներ կատարելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
Երևան քաղաքի օդանավակայաններ է ժամանել կենտրոնի ավելի քան 100 զինծառայող, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ «Ուրան-6» ականազերծման բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահատանկեր և զրահամեքենաներ:
Անձնակազմը և ռազմական շարասյուների կազմում եղած տեխնիկան երթով կընթանան Երևան – Գորիս – Ստեփանակերտ երթուղով և նպատակակետ հասնելուն պես նրանք կանցնեն ինժեներական հետախուզության, տեղանքի ականազերծման, ճանապարհների և առարկաների ականազերծման, պայթուցիկ օբյեկտների ոչնչացման առաջադրանքների կատարմանը Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք առավելապես տուժել են հակամարտության ընթացքում՝ կիրառելով ականների որոնման ծառայության և ռոբոտատեխնիկական համակարգերի հաշվարկները:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները կընդգրկվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից տեղակայված Խաղաղապահ գործողության կառավարման կենտրոնի կազմում: