Նոյեմբերի 22-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել փախստականների ավտոբուսների հերթական շարասյունը։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Երևանից դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ է տեղափոխվել 34 ավտոբուս՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով ավելի քան 1400 մարդու։ Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները:
Շփման գծով իրենց տներ՝ Ստեփանակերտ տեղափոխվող խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովել են ռուս զինվորականները: