Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում պետք է Ազգային ժողով ներկայացնի իր ծրագիրը։ Այս նորմը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածով:
Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ: Այնուհետև, հնգօրյա ժամկետում դրվում է քվեարկության: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նույն հոդվածի 1-ին կետով ՀՀ նախագահը արձակում է Ազգային ժողովը, եթե այն երկու ամսվա ընթացքում երկու անգամ անընդմեջ հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին:
Աղբյուր Իրավաբան.net