Մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 17 հազար դեպք

Ֆրանսիայում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 17,8 հազար դեպք, հայտնում է երկրի Sante Publique սանիտարական գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2,127.051-ը, մահացել է 48 518 մարդ: Անցած 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 276 մարդ:

Շաբաթվա ընթացքում 14254 հիվանդներ COVD-19-ով ընդունվել են հիվանդանոցներ, որոնցից 2,168-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել