Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ընկեր գերագույն հրամանատար, Ձեր հրամանագրին համապատասխան, Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումը ավարտել է տեղակայումը Լեռնային Ղարաբաղի տարածքում և սկսել է կատարել իր առջև դրված խնդիրները», – հայտնում է Շոյգուն:
