Արևմուտքը փորձում է նորից պատերազմ հրահրել Արցախում․ Նարիշկին

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը մեղադրել է մի շարք արեւմտյան երկրներին «Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակով» Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը վերսկսելու փորձի համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, արեւմտյան որոշ երկրներ հրահրում են հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վերջիններս վարկաբեկեն եւ խախտեն հրադադարի մասին համաձայնագիրը: Նրանք փորձում են համոզել հայերին, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պարտություն է Երեւանի համար: Իսկ ադրբեջանցիներին ասում են, որ Կրեմլը «գողացել է նրանց հաղթանակը», – ասել է Նարիշկինը։

«ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին տխրեցրել է այն փաստը, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ, քանի որ սա փաստացի «զրոյացրել է» նրանց երկար տարիների աշխատանքը, որն ուղղված էր Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղմանը», – ասել է ԱՀԾ-ի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել