Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման, ինչպես նաև չեն սպառնա երեք երկրների ղեկավարների միջեւ տարածաշրջանի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի դրույթների իրագործմանը․ այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»-ին։
«Հույս ունենք, որ Հայաստանում իրադարձությունները իրավիճակի ապակայունացմանը չեն հանգեցնի, ինչն այդ թվում կսպառնա ստորագրված հայտարարությանը»,- նշել է Անդրեյ Ռուդենկոն։