ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս–արևմուտք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։