Նոյեմբերի վերջին «Պոբեդան» կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան

«Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից կվերսկսի թռիչքները Մոսկվայից Գյումրի (Հայաստան), հայտնում է «Ինտերֆաքսը»։

Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ, ասել է փոխադրողը:

Ինչ տեսակի թռիչքների մասին է խոսքը՝ չարթերային, թե կանոնավոր, հաղորդագրության մեջ նշված չէ: Ռուսաստանի կառավարությունը դեռ չի հայտարարել Հայաստան կանոնավոր օդային փոխադրումների վերսկսման մասին:

Նշենք, որ նոյեմբերի 28-ից Պոբեդան չվերթներ կսկսի դեպի Տիվատ (Չեռնոգորիա), իսկ դեկտեմբերի 4-ից ՝ Լառնակա (Կիպրոս), հայտնում է ընկերությունը: Թռիչքները կիրականացվեն նաև շաբաթը մեկ անգամ: Ռուսաստանից այս երկրներ կանոնավոր թռիչքները դեռ չեն վերսկսվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել