Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ 1960 խաղաղապահ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. ТАСС

Այսօր՝ նոյեմբորի 12-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել խաղաղության պահպանման մասին  Լեռնային Ղարաբաղում, ըստ որի տարածաշրջան կուղարկվեն 1960 ռուս խաղաղապահներ, ընդ որում՝ տարվա մեջ 2 անգամ տեղի կունենա պայմնական ռոտացիա: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

Ըստ հրամանագրի՝ «ՌԴ Զինված ուժերի մինչև 1960 զինծառայողների ռազմական կազմավորում հինգ տարի ժամկետով՝ հետագա հնգամյա ժամկետների ավտոմատ երկարացումով, եթե համապատասխան հնգամյա ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ Ադրբեջան և Հայաստանը չի հայտարարի ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը դադարեցնելու իր մտադրության մասին: Խաղաղապահ զորակազմը կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով»:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը տարեկան առնվազն երկու անգամ խաղաղապահների անձնակազմը պայմնական ռոտացիայի ենթարկել և զինել նոր զինամթերքով, քանի որ Լեռնային Ղարաբաղում ռեսուրսենրը սպառվել են:

Պուտինը նաև հանձնարարել է կառավարությանը ֆինանսավորում տրամադրել նրանց գործունեության համար, ապահովելով՝ ռազմական անձնակազմի նյութական աջակցություն և դրամական նպաստների վճարում, ներառյալ լրացուցիչ երաշխիքների տրամադրում և փոխհատուցում նրանց և նրանց ընտանիքիների անդամներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել