Բայդենը ստացել է 270 ընտրական ձայն, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար․ CNN, NBC News, Associated Press

Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ջո  Բայդենը ստացել է անհրաժեշտ 270 ընտրական ձայնը նախագահական ընտրություններում հաղթելու համար: Այս մասին հայտնում են CNN-ը, NBC News-ը, Associated Press-ը:

Հեռուստաընկերությունների տվյալներով՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիայում, ինչը նրան տվել է 20 ընտրական ձայն: Ընդհանուր առմամբ նա ստացել է 273 ձայն:

Բայդենի հաղթանակի մասին հայտարարել են նաև ABC News-ը, Fox News ը և The New York Times-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել