Մոսկվայի մարզում օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով մահացել է երկու մարդ․ РИА Новости

Մոսկվայի մարզում թեթև շարժիչով օդանավը կոշտ վայրէջք է կատարել՝ փոխանցում է РИА Новости-ն:

Նախնական տվյալներով՝ մահացել է երկու մարդ:

«Թեթև շարժիչով Cessna օդանավի վթարային վայրէջքի ժամանակ մահացել է երկու մարդ»,- հայտնել է մարզի արտակարգ ծառայության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ վայրէջքը տեղի է ունեցել դաշտում: Ավիավթարի մանրամասները ճշտվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել