Ես հաղթել եմ այս ընտրությունները․ Դոնալդ Թրամփ

Ես հաղթել եմ այս ընտրությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ նա հայտարարել է, որ հարյուր հազարավոր ձայներ չեն հաշվարկվել, ինչպես նաև տասնյակ հազարավորները ուշ են ներկայացվել ընտրատեղամաս․ «Տասնյակ հազարավոր ձայներ ապօրինաբար են ստացվել երեքշաբթի 20:00-ից հետո (ընտրությունների օրը)՝ հեշտությամբ և լիովին փոխելով արդյունքները Փենսիլվանիայում և որոշ այլ նահանգներում»,- հայտարարել է Թրամփը:

Վերջինս հավելել է, որ հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել: «Սա նույնպես կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում, այդ թվում՝ Փենսիլվանիայում, որտեղ զգալի զանգված անհետացել է առանց դիտարկվելու որևէ մեկի կողմից: Վատ բաներ են տեղի ունեցել այդ ժամերի ընթացքում, երբ օրինական թափանցիկությունը չարամտորեն և դաժանորեն արգելափակված է եղել: Դռները փակված են եղել տրակտորներով, իսկ պատուհանները՝ հաստ ստվարաթղթերով, որպեսզի դիտորդները չկարողանային տեսնել հաշվարկի սենյակում տեղի ունեցողը: Վատ բաներ են ներսում տեղի ունեցել: Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

https://www.facebook.com/DonaldTrump/posts/10165777631390725

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել