Ռուսական կործանիչները շարունակում են պտույտներ գործել սիրիական Իդլիբ նահանգի հարավային շրջանում՝ ավիահարվածներ հասցնելով տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։
Այսօր առավոտից ռուսական կործանիչները 13 ավիահարված են հասցրել: Ավիահարվածները թիրախներ են խոցել Շենան, Ֆրեքա, Սարջա, Իհսիմ և Բայանին շրջաններում գործող թուրքամետ խմբավորումների դիրքերին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հոկտեմբեի 26-ին սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել էր ռուսական ավիահարվածների արդյունքում Իդլիբի հյուսիսարևմտյան շրջանում թուրքամետ «Ալ-Շամ» խմբավորման 78 գրոհայինի մահվան մասին: