Խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը գրել է իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում։
«Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Ղարաբաղում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներն ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումը: Արտաքին ուժերը պետք է մնան հակամարտությունից դուրս»։