Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է 28 մարդ: Տվյալները փոխանցում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ղեկավարման վարչությունը, հայտնում է ТАСС-ը։
«Երկրաշարժը 28 մարդու կյանք է խլել», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր 25 մահացածի մասին:
Ըստ Թուրքիայի առողջապահության և զբոսաշրջության նախարար Ֆահրետինա Քոջիի, ավելի քան 243 մարդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը ծանր է:
«642 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից», – գրել է Առողջապահության նախարարությունը Twitter- ի իր էջում: