Բաքվում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտնել է ԱՄՆ քաղաքացիներին ապառնացող ահաբեկչական վտանգի մասին։
«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը արժանահավատ տեղեկություններ է ստացել է ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական գրոհների եւ առեւանգումների մասին», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ահաբեկիչների թիրախ կարող է դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաեւ այլ վայրեր Բաքվում։