Ալիևը թվարկել է այն երկրները, որտեղից Բաքուն զենք է ձեռք բերում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Le Figaro-ին տված հարցազրույցում թվարկել է այն երկրները, որտեղից Բաքուն զենք է ձեռք բերում:

«Մենք զենք ենք գնում շատ երկրներից, բայց դրանց մեծ մասը գնում են ոչ թե Թուրքիայից և Իսրայելից, այլ Ռուսաստանից», – ասել է նա:

Երկրի ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանը ձեռք է բերում նաև ուկրաինական, բելառուսական և իրանական արտադրության զենքեր:

Բացի այդ, Ալիևն ասաց, որ Հայաստանը ռուսական զենք է ստանում անվճար՝ չհստակեցնելով, թե որտեղից է ստացել նման տեղեկատվություն: Հայտնի է, որ անցյալ տարի Երեւանը գնել է Սու -30 ՍՄ կործանիչներ, որի պայմանագիրը մասնակիորեն վճարվել էր առաքման պահին:

Նշենք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ երկրներից ավելի արտոնյալ պայմաններով է զենք ձեռք բերում, բայց ոչ անվճար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել