Հանացագործության դեպքերի քանակը ՀՀ-ում

Ըստ վիճակագրական տվյալների` ՀՀ-ում կատարված հանցագործությունների թիվը նվազել է:

Եթե 2011 թվականին գրանցվել է հանցագործության 16572 դեպք, ապա 2012-ին այդ թիվը հասել է 15776: Այսինքն` մոտ 700 դեպքով թիվը նվազել է: Առավել շատ թվով հանցագործությունները կատարվել են Երևան քաղաքում` 2011-ին 8742, իսկ 2012-ին 7999 դեպք:

ՀՀ մարզերից հանցագործությունների քանակով և´ 2011 թվականին, և´ 2012-ին առաջին տեղում է Կոտայքի մարզն է` համապատասխանաբար 1212 և 1142 դեպքով: Ի տարբերություն Երևանի, այստեղ դեպքերի քանակի աճ է գրանցվել: Հանցագործությունների քանակն ավելացել է նաև Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում:

Ազգային վիճակագրական ծառայությունը դեռևս չի հրապարակել 2013 թվականի ամփոփ տվյալները:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել