ՈւԵՖԱ-ն դադարեցնում է Հայաստանում և Ադրբեջանում ֆուտբոլային հանդիպումների կազմակերպումը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ժամանակավորապես դադարեցրել է կազմակերպության հովանու ներքո հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Այս որոշումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները պետք է կազմակերպության հովանու ներքո հանդիպումների այլընտրանքային վայրեր ներկայացնեն:

ՈւԵՖԱ-ն կշարունակի վերահսկել իրավիճակը: Նշվում է, որ այս որոշումն այս պահին չի ազդում հաջորդ ամռանը Բաքվում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերի անցկացման վրա: Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի կունենա խմբային փուլի երեք հանդիպում, ինչպես նաև մրցաշարի մեկ քառորդ եզրափակիչ հանդիպում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել