«Նրանից եմ իմացել, որ զենք եմ ուղարկում այնտեղ». Ռուսաստանի հայերի միության ղեկավարի պատասխանը՝ Ալիևի մեղադրանքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանում բնակվող հայ գործարարները ՝ Կարապետյանը, Աբրահամյանը և այլոք» քաղաքացիական ինքնաթիռներով Ռուսաստանից Երեւան են ուղարկում հրթիռային համակարգեր և այլ զենքեր:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը ու նշել, որ ինքը բացառապես հումանիտար օգնություն է ուղարկում Ղարաբաղ:

«Նրանից եմ իմացել, որ զենք եմ ուղարկում այնտեղ: Մենք ՝ Ռուսաստանում, զենքի պետական ​​մենաշնորհ ունենք, և դրանք չեն վաճառվում շուկաներում: Ալիևի համար այս ապատեղեկատվությունն իր գործողություններն արդարացնելու համար է: Բայց Թուրքիան այնտեղ մեծ քանակությամբ զենք ու վարձկաններ է մատակարարում: Այն փաստը, որ մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկում, միանշանակ է: Դա նորմալ է»,-նշել է նա։

Աբրահամյանը նշել է, որ նրանք իրեր են ուղարկում, որոնք անհրաժեշտ են խաղաղ բնակչությանը․ «Նույնիսկ լապտերներ ենք ուղարկում այստեղից: Ոչ ոք չէր մտածում, որ նման բարբարոսություն կլինի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել