Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի հայ-ադրբեջանական հակամարտության որևէ կողմի․ Արսեն Ավակով

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հրապարկել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակի թվիթերյան գրառման լուսանկարը, որում ասվում է․

««Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի հայ-ադրբեջանական հակամարտության որևէ կողմի: Այ, իսկ որոշ՝ խիստ վառ երևակայություն ունեցող պատգամավորների բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղահաբեր պետք է փնտրենք ամբողջ երկրով».

Հիշեցնենք, որ «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում Գերագույն Ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» (“Слуга народа”) կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն հայտնել էր, որ Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել