Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» (“Слуга народа”) կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն։
Այս մասին գրում է ՌիաՆովոստին։
«Ուկրաինան այսօր պատրաստ է Ադրբեջանին աջակցել տարբեր հարթակներում: Սա և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն է այն ամենին, ինչի կարիքը կլինի հետագայում: Սա ռազմական իրավիճակ է», – ասել է նա:
Մարչենկոն համոզմունք է հայտնել, որ «եթե հարցը սրվի, ապա Ուկրաինան կողքով չի անցնի»:
«Որքան գիտեմ, մենք արդեն օգնություն ենք տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում, խոսքը նաև հումանիտար օգնության մասին է: Այսօր քննարկվում է անհրաժեշտ ցուցակ կազմելու հարցը», – հավելել է պատգամավորը: