Կորոնավիրուսի 5099 նոր դեպք Ռուսաստանում՝ 1 օրվա ընթացքում

Սեպտեմբերի 8-ի դրությամբ, Ռուսաստանում՝ 1 օրում, կորոնավիրուսի 5099 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌիաՆովոստին։

Դեպքերի շուրջ 23․2 տոկոսը կազմել են ասիմպտոմ հիվանդները։
Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է 695, Պետերբուրգում՝ 210, Ռոստովում՝ 147։ Մահացել է 122 անձ, առողջացել 6772-ը։

Համաճարակի ընթացքում ՌԴ-ում գրանցվել է հիվանդության 1 միլիոն 35 հազար 789 դեպք: Ամենօրյա աճի տեմպը կազմում է կես տոկոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել