Ֆրանսիայում COVID-19-ով ռեկորդային թվով մարդիկ են վարակվել

Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8975 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկզբից, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը(DGS):

Մարտի վերջին օրական դեպքերի առավելագույն աճը կազմում էր 7578 դեպք:

Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին գրանցվել է օրական ավելի քան 7 հազար դեպք:

Ֆրանսիայում COVID-19 համաճարակի սկզբից ի վեր մահացել է 30 686 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել