Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։
Այս մասին հայտնում է Meduza.io-ն։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները։
Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում։ Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։ «Նովոստի Գրուզիա»-ի տեղեկություններով՝ ակումբի շենքում վերանորոգման ժամանակ պայթել է թթվածնային բալոնը։ Տուժածներին տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ներկայում Մերաբ Կոստավա փողոցը փակ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները: